ՄԵՐ ՄԱՍԻՆ
՛՛ԿԻՊՈՒ Քնսալթինգ՛՛ ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական և բիզնես խորհրդատվության ծառայություններ:
Մեր հիմնական նպատակն է արհեստավարժ կերպով մատուցել հաճախորդի նպատակների ու խնդիրների իրագործմանն ուղղված արդյունավետ ծառայություններ: Ծառայություններ մատուցելիս մենք հանդես ենք գալիս որպես պատվիրատուի թիմի անդամ, այլ ոչ թե արտաքին օգնական և/կամ դիտորդ:
Ընկերության աշխատակազմը կազմված է ինչպես բարձրորակ որակավորում ունեցող մասնագետներից, այնպես էլ արհեստավարժության ձգտումով տոգորված երիտասարդ կադրերից: Մեր ընկերության յուրաքանչյուր անդամ օժտված է աշխատել թիմային ոգով և ունակ է կատարել հստակ նախագծված ֆունկցիաներ` պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացնելու մատուցվելիք ծառայությունները:
Ընկերության առաջատարները հանդիսանում են որակավորված մասնագետներ, որոնք ունեն բազմամյա փորձ հաշվապահական հաշվառման և ֆինանսական ու հարկային խորհրդատվության բնագավառներում: Նշված փորձարարությունը ձեռք է բերված, մասնավորապես, հետևայլ ուղղություններով՝ ֆինանսական և հարկային օրենդրության առարկայական վերլուծություն, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման մեթոդաբանություն ու վճարման պլանավորում, հաշվապահական և ներքին վերահսկման համակարգերի մշակում ու ներդրում, բյուջետավորում, ինքնարժեքի կալկուլյացիա, արժութային կարգավորում և վերահսկողություն: