Quipu Consulting

Ինկերից մինչ մեր օրեր – հաշվառումն ու վերահսկողությունը արդյունավետ կառավառման հիմունքներն են

Կիպու — հնագույն մնեմոնիկ և հաշվողական համակարգ, որն օգտագործվում էր ինկերի և նրանց նախորդների կողմից Անդերում, իրենից ներկայացնում է պարանների հանգույցների բարդ համակարգ: Կիպուն մարդկության պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է հաշվապահական հաշվառման այնպիսի եղանակը, ինչպիսին է կրկնակի գրանցումը: Հայտնի իսպանացի պատմաբաններից մեկը (José de Acosta) գրել է, - «Ինկերի ամբողջ կայսրությունը կառավարվում էր Կիպուի միջոցով, և ոչ ոք չէր կարող խուսափել նրանցից, ովքեր հաշվարկներն իրականացնում էին հանգույցների միջոցով»:

Ծառայություններ

 

Հաշվապահական ծառայություններ՝

  • Ֆինանսական փաստաթղթաշրջանառության և հաշվապահական հաշվառման վարում` համաձայն հաստատված հաշվային պլանի;
  • Հաշիվների, վճարման հանձնարարականների և հաշվապահական այլ սկզբնական փաստաթղթերի պատրաստում;
  • Պահանջվող հաշվառման գրքերի վարում;
  • Աշխատավարձի և այլ վճարումների հաշվարկում;
  • Հայաստանի օրենսդրության պահանջների համապատասխան բոլոր ֆինանսական, հարկային, սոցիալական ապահովվածության և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում հարկային ու այլ պետական մարմիններին;
  • Հարկային և այլ ստուգումներին և ուսումնասիրություններին մասնակցություն և հաղորդակցում;
  • Կորպորատիվ հաշվառում և հաշվետվությունների ներկայացում:

 

Խորհրդատվական ծառայություններ՝

  • Հարկային խորհրդատվություն.
    • Պատվիրատուի գործունեությանը առընչվող հարկային օրենսդրության փոփոխությունների ու լրացումների մշտադիտարկում, համապատասխան տեղեկատվության ներկայացում;
    • Պատվիրատուի գործունեության ընթացքում առաջացող հարկերի գծով ընթացիկ խորհրդատվություն;
    • Հարկային հաշվետվությունների կազմմանը մասնագիտական օժանդակություն
    • Հարկային և այլ ստուգումներին մասնակցություն և հաղորդակցում;
  • Հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն.
    • Հաշվապահական հաշվառման համակարգի ներդնում և/կամ վերանայում՝ օրենսդրական և կորպորատիվ պահանջներին համապատասխանության նկատառումով;
    • Պատվիրատուի գործունեությանը առընչվող ֆինանսական օրենսդրության փոփոխությունների ու լրացումների մշտադիտարկում, համապատասխան տեղեկատվության ներկայացում;
    • Հայաստանի օրենսդրությամբ պահանջվող ֆինանսական հաշվետվությունների կազմմանը մասնագիտական օժանդակություն;
    • Բյուջետավորում և պլանավորում;
    • Վերահսկողություն և ներքին վերահսկման համակարգեր;
    • Ինքնարժեքի կալկուլյացիա;
    • Գույքի և ֆինանսական պարտավորությունների ընդհանուր գույքագրում:
  • Ընկերության գործունեության ուսումնասիրություն և վերլուծություն;

 

Այլ ծառայություններ՝